Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Սայաթ-Նովա. իրական պատմություններ և հորինված հեքիաթներ»

«Սայաթ-Նովա. իրական պատմություններ և հորինված հեքիաթներ»
28.11.2012 | 14:42

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը կնշի Սայաթ-Նովայի 300-ամյակը` «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակում:

Կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի ղեկավար Լիլիթ Սոխակյանի տեղեկացմամբ` «Սայաթ-Նովա. իրական պատմություններ և հորինված հեքիաթներ» խորագիրը կրող բանախոսությունը կներկայացնի խմբավար, մեներգիչ Շահե Քեշիշյանը: Համերգային ծրագրով հանդես կգան Գոհար Գասպարյանը, Շահե Քեշիշյանը, Գուրգեն Բավեյանը, Արարատյան հայրապետական թեմի «Զանգակներ» խումբը: Կհնչի նաև քանոնահարների դուետ (Ծովինար Հովհաննիսյան, Աստղիկ Ադոնց):
Միջոցառման մուտքն անվճար է, ըստ նախնական գրանցման և հրավիրատոմսերի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ